00:00:00

Տաթեւ-Աղվանի ճանապարհահատվածը մի փոքր ֆորս մաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց. Փաշինյան

11:26, 11 օգոստոս 2022 Քաղաքականություն

Տաթեւ-Աղվանի ճանապարհահատվածը նախորդ տարվա վերջին այդ ճանապարհը մի փոքր ֆորս մաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի սկզբանե նախատեսված էր ճանապարհը որպես միջհամայնքային նշանակության ճանապարհ։ Այս տարի տեսանք, որ ճանապարհը շատ լուրջ պրոբլեմներ ունի փոսեր էին գոյացել եւ այլն։ Տարվա սկզբից սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ։ Իմ ունեցած վերջին տեղեկություններով հիմա մեծ մասի խնդիրները լուծվել են, մնացել է վերջին 500 մետրանոց մի հատված, որտեղից փոսերի հարցը պետք է լուծենք»,- ասաց Փաշինյանը։

Գնել Սանոսյանն էլ արձագանքեց, որ ավելի քիչ հատված է մնացել, որ ասֆալտապատեն. «Երրորդ շերտի տեղադրման պրոցեսը սկսվել է, մոտ 5.8 կմ տեղադրվել է։ Եթե հասցնենք հաջորդ Կառավարության նիստում մյուս շինարարին գումար կհատկացնենք վերջին շերտի համար։ Քանի որ շատ էին խնդիրները, եթե որոշ տեղերում նորից խնդիրներ ծագեն, շինարարները դրանք կշտկեն եւ վերջին շերտը կտեղադրենք»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր