00:00:00

Տեսախցիկները ֆիքսել են Բայդենի «պայքարը» պիջակի և արևային ակնոցի հետ (տեսանյութ)

09:31, 11 օգոստոս 2022 Տեսանյութեր

Լրատվամիջոցները հրապարակել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ ուշագրավ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է երկրի ղեկավարը դժվարանում հագնել պիջակը, իսկ երբ վերջիվերջո կնոջ օգնությամբ այն հագնում է, անմիջապես գցում է արևային ակնոցը:

Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, տեսանյութն արվել է Կենտուկի նահանգ աշխատանքային այցի ժամանակ:

Երկու շաբաթ առաջ Բայդենը վարակվել էր կորոնավիրուսով։ Նա մնացել է ինքնամեկուսացման մեջ և աշխատել Սպիտակ տնից։ Կիրակի ամերիկացի առաջնորդի թեստը բացասական էր արդյունք էր ցույց տվել երկրորդ օրն անընդմեջ, և բժիշկը թույլ էր տվել նրան վերադառնալ լրիվ լիարժեք աշխատանքային գրաֆիկին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր