00:00:00

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

22:42, 10 օգոստոս 2022 Քաղաքականություն

Ադրբեջանի կողմից հաստատված գերիներին վերջին հերթական տեսակցությունը եղել է հուլիսի վերջին օրերին։

Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
 
Ամատունին նշեց, որ այսցի ընթացքում ծանոթացել են պահվող անձնաց առողջական վիճակին, պահման պայմաններին և այլն։ «Այցի շրջանակներում պահվող անձանց հնարավորություն կտրվի կապի մեջ մտնել հարազատների հետ։ Այդ համատեքստում օգոտագործվում են տարբեր միջոցներ, ինչպիսիք են Կարմիր խաչի ուղերձները, հնարավորություն է տրվում տեսազանգեր իրականացնել, տեսագրել ուղերձներ, որոնք այնուհետև փոխանցվում են Հայաստանում գտնվող նրանց ընտանիքներին», - նշեց նա։
 
ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար նշեց, որ այցերը որոշակի հստակ պարբերակունությամբ շարունակվելու են։
 
Ավելի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, նշել էր, որ հայկական կողմն ունի ռազմագերիների երկու ցուցակ. պաշտոնական՝ 38 հաստատված ռազմագերիներով և այլ ցուցակով, որոնք հաստատված չեն ադրբեջանական իշխանությունների կողմից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր