00:00:00

Նորակոչիկները հանդիսավոր երդում են տվել. նրանց շարքերում է նաև հայ-նիգերիական ընտանիքի առաջնեկը

17:05, 10 օգոստոս 2022

ՀՀ հյուսիսարևելյան սահմաններն անառիկ պահող զորամասերից մեկում տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են պատվով ծառայել և անձնվիրաբար պաշտպանել պետական սահմանները։ Խորհրդանշական օրը ելույթներ են ունեցել բարձրաստիճան զինվորականներ, զինծառայողների ծնողներ՝ մաղթելով նորակոչիկներին անվտանգ և խաղաղ ծառայություն։

Պաշտպանության նախարարության տարածած լուսանկարներից երևում է, որ հանդիսավոր երդում տված նորակոչիկների շարքերում է նաև նախորդ տարի Հայաստանում երկարաժամկետ բնակություն հաստատելու որոշում կայացրած հայ-նիգերիական ընտանիքի առաջնեկը, ով Հայկական բանակ է զորակոչվել հուլիսի 15-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր