Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանից տարհանվում են ոչ միայն բնակիչները, այլև Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս համայնքների տարածքներում և ճանապարհամերձ հատվածներում գտնվող մշակութային կոթողները:
Արցախի հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, աշխատանքներն իրականացվում են քաղպաշտպանության պլանի համաձայն: Հուշարձանների մի մասի ժամանակավոր տեղակայման վայրերը արդեն որոշվել են: Տարհանման աշխատանքները կավարտվեն մինչև օգոստոսի 25-ը:
Մանրամասնները՝ ArtsakhTV-ի ռեպորտաժում: