00:00:00

Հակաօդային պաշտպանության գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անցկացվել են հրամանատարական հավաք-պարապմունքներ

13:25, 10 օգոստոս 2022

N զորամիավորման զենիթային, հրթիռային և հրթիռահրետանային ստորաբաժանումների հրամանատարների գործնական հմտությունները կատարելագործելու, հակաօդային պաշտպանության գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անցկացվել են հավաք-պարապմունքներ:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Եռօրյա հավաքների ընթացքում անցկացված տեսական և գործնական պարապմունքները նպաստել են հրամանատարական կազմի՝ ստորաբաժանումների կառավարման ունակությունների զարգացմանը, հակառակորդի օդային հարվածները հետ մղելիս մարտական հաշվարկների փոխգործակցության ամրապնդմանը, հետախուզական և կրակային խնդիրների կատարման հմտությունների կատարելագործմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր