00:00:00

«Տենց լավ չի, ականապատ դաշտի քարտեզներն էլ գրպանը դրեք նոր հետ ուղարկեք». Վիտալի Մանգասարյան

06:45, 03 օգոստոս 2022

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՊՆ-ից տեղեկացնում են, որ մոտ 10 օր առաջ Վարդենիսի ուղղությամբ թշնամական պետության զինծառայող են բռնել մեր դիրքապահները։ Այնուհետև երկրի անվտանգության և զինծառայողների կյանքի ու առողջության մասին զօր ու գիշեր հոգ տանող գերատեսչությունից հայտնում են, որ այդ օրերի ընթացքում պարզել են, որ ադրբեջանցի զինծառայողը մոլորվել է, և բռնել հետ են տվել։

Տենց լավ չի, ականապատ դաշտի քարտեզներն էլ գրպանը դրեք նոր հետ ուղարկեք։ Կամ եթե քարտեզները վաղուց տվել պրծել եք, տեսեք ինչ կա, որ կարելի է հետը դնել, որպեսզի դատարկ ձեռքով հետ չգնա։

Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր տղերքն էլ, ինչպես ստեղծված իրավիճակի թիվ մեկ մեղավոր և թիվ մեկ պատասխանատուն էր հայտարարում մեկ տարի առաջ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, կսպասեն մի քանի ամիս»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր