00:00:00

ՆԱՍԱ-ն Լուսնի վրա գտել է կյանքի համար հարմարավետ ջերմաստիճան ունեցող քարանձավներ

19:50, 27 հուլիս 2022 Աշխարհ

ՆԱՍԱ-ի մասնագետները Լուսնի վրա հայտնաբերել են մարդկանց կյանքի համար հարմարավետ ջերմաստիճանով քարանձավներ՝ շուրջ 17 աստիճան Ցելսիուս: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Առաջին անգամ արբանյակի մակերևույթին փոսեր են նկատել 2009 թվականին։ Նոր հետազոտության մեջ գիտնականները որոշել են ուսումնասիրել, թե որտեղ են նրանք տանում, քանի որ քարանձավները հնարավոր է օգտագործել որպես ապաստարան Արեգակնային ճառագայթումից, երկնաքարերից և տիեզերական ճառագայթներից: Հայտնաբերված խորություններից երկուսը տեսանելի ելուստներ են ունեցել, որոնք տանում են դեպի քարանձավներ։

Հետազոտողները  ջերմաստիճանի վերլուծության համար օգտագործել են Diviner ջերմատեսիլ տեսախցիկը: Ծովի շրջանում մոտ 100 մետր խորության վրա համակարգչային մոդելավորման օգնությամբ հաջողվել է վերլուծել ջերմային հատկությունները: Պարզվել է, որ մշտապես ստվերում գտնվող շրջաններում ջերմաստիճանը ցույց է տալիս լուսնային օրվա ընթացքում աննշան տատանումներ՝ պահպանելով մոտավորապես 17 աստիճան Ցելսիուսի ցուցանիշները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր