00:00:00

Ալիեւին մոտ կանգնած ԶԼՄ-ն մեղադրել է ԱՄՆ Պետդեպին «ապատեղեկատվություն տարածելու» եւ «ոչ կոմպետենտության» մեջ

06:23, 26 հուլիս 2022 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունների հետ մեկտեղ բանակցությունների մասին տեղեկություն էր տարածել նաեւ ԱՄՆ Պետդեպը:

«Պետդեպի հայտարարության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների մասնակցության վերսկսման թեման։

Դիվանագիտական ​​աղբյուրներից haqqin.az-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ալիեւի եւ Բլինքենի զրույցում Մինսկի խմբի մասին որեւէ հիշատակում չի եղել, ինչի կապակցությամբ աղբյուրն անկեղծ տարակուսանք է հայտնել այդպիսի ակնհայտ ապատեղեկատվության փաստի առնչությամբ՝ այն ծայրահեղ անտեղի եւ նույնիսկ անպատասխանատու անվանելով։ Կոմպետենտ եւ ճիշտ չէ քննարկել մոռացված ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման գաղափարը»,- գրում է ադրբեջանական haqqin.az պարբերականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր