00:00:00

Ադրբեջանը ժամանակավորապես կդադարեցնի գազի մատակարարումը Թուրքիա

12:31, 25 հուլիս 2022 Աշխարհ

Ադրբեջանը ժամանակավորապես կդադարեցնի գազի մատակարարումը Թուրքիա, հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական էներգետիկ Botas ընկերության տվյալները։

Դրանց համաձայն` ադրբեջանական գազի մատակարարումը կդադարեցվի օգոստոսի 14-ից 28-ը և կապված կլինի Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի վրա իրականացվող տեխնիկական աշխատանքների հետ։

Անկարայում պնդում են, որ ադրբեջանական գազի արտահանման երկշաբաթյա դադարեցման հետևանքով Թուրքիայի վառելիքի պակաս չի զգացվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր