Այս մասին հայտարարել է իրանական տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարիեն։
«Պատժամիջոցների պատճառով մենք ազգային տիեզերական ծրագիր ենք մշակել։ Տասնամյա ծրագրի շրջանակներում մեր արբանյակները պատրաստ են տիեզերք թռչելու։Մենք հուսով ենք, որ աշնանը կկարողանանք մեր արտադրության արբանյակը տիեզերք ուղարկել »,- ասել է նա։
Հասան Սալարիեի խոսքերով՝ Իրանը արբանյակի գործարկման հստակ ժամկետներ չի կարող նշել, քանի որ այդ պրոցեսում որոշիչ են մի շարք գործոններ։