«Մեծ յոթնյակը» երաշխավորում է, որ հացահատիկի գործարքը Ուկրաինային ավելի մեծ ռիսկի չի ենթարկի։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, հաղորդում է Reuters-ը։
«Մեծ յոթնյակը սերտորեն համագործակցում է այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են Թուրքիան եւ մյուսները՝ ապահովելու համար, որ մենք կարողանանք այդ հացահատիկը ստանալ Ուկրաինայից ամբողջ աշխարհից, որտեղ դա անհրաժեշտ է, առանց Ուկրաինայի ինքնիշխանության եւ պաշտպանության խախտման»,-ասել է Թրյուդոն:
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել հացահատիկի արտահանման համար Սեւ ծովի նավահանգիստները բացելու մասին, ինչը հույս է ներշնչում միջազգային պարենային ճգնաժամի թուլացման համար։