Նախորդ օրը, ժամը 17:15-ին, ադրբեջանական բանակի անցակետում զննության համար կանգնեցվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների շարասյունը՝ բաղկացած 1 БТР 82А եւ 3 «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաներից, որը Աղդամով շարժվելիս է եղել Ասկերան-Մարտակերտ եթուղով։ Այս մասին հայտնել են Minval․az-ի սեփական աղբյուրները, գրում է media.az-ը։
«Մեքենաների զննության ժամանակ դրանցից մեկի բեռնախցիկում քնելու գորգերի միջեւ ընկած հատվածում հայտնաբերվել է առնվազն հինգ «Կալաշնիկով» ինքնաձիգ։ Ի պատասխան առանց փաստաթղթերի զենքի եւ զինամթերքի փոխադրման կանոնների կոպիտ խախտման՝ ավտոշարասյունը կանգնեցվել եւ հետ է ուղարկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։