00:00:00

Բայդենի վարկանիշը հասել է 36 տոկոսի. դա ամենացածր ցուցանիշն է նախագահի պաշտոնին նրա գտնվելու ընթացքում

19:24, 20 հուլիս 2022 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանրային հավանության վարկանիշն ընկել է՝ հասնելով 36 տոկոսի, ինչն ամենացածր ցուցանիշն է Սպիտակ տանը նրա գտնվելու 19 ամիսների ընթացքում, քանի որ գնաճն անդրադառնում է ամերիկացիների կյանքի վրա։

Ինչպես ցույց է տվել Reuters/Ipsos-ի հարցումը, ամերիկացիների 59 տոկոսը հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին։ Բայդենի հավանության վարկանիշը 50 տոկոսից ցածր էր 2021թ. օգոստոսին եւ տատանվում էր ռեկորդային ցածր մակարդակի շուրջ մայիսից, ինչը մտածել է տալիս Կոնգրեսում միջանկյալ ընտրությունների հետ կապված։ Բայդենի վարկանիշը 3 կետով իջել է նախորդ շաբաթվա 39 տոկոսի դիմաց։

Բայդենի պոպուլյարությունը տուժել է գնաճի պատճառով, որը հունիսին ավելացել է՝ հասնելով 40-ամյա առավելագույնին՝ 9,1 տոկոս։

Բայդենի հավանության վարկանիշը իր սեփական կուսակցության ներսում այս շաբաթ ընկել է՝ մեկ շաբաթ առաջվա 74-ից հասնելով 67 տոկոսի։ Հանրապետականների միայն 11 տոկոսն է հավանություն տալիս նրա աշխատանքին։

Reuters/Ipsos-ի հարցումը կատարվել է օնլայն, անգլերեն, Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում։ Վերջին հարցմանը մասնակցել է 1 003 մեծահասակ, այդ թվում 437 դեմոկրատ եւ 377 հանրապետական։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր