00:00:00

Էրդողանը փորձել է համոզել ՌԴ-ին ու Իրանին, որ Սիրիայի քրդական ուժերը վտանգ են տարածաշրջանի համար

18:46, 20 հուլիս 2022 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում Իրանի ու Ռուսաստանի նախագահների հետ անցկացված Աստանայի ձևաչափով 7-րդ գագաթնաժողովի ժամանակ անդրադարձել է Սիրիայի հարցին:

«ՄԵնք վճռական ենք մեր անվտանգությանը սպառնացող չարիքի օջախներից Սիրիան մաքրելու հարցում: Որպես Աստանայի գործընթացի երաշխավորների՝ ՌԴ-ից ու Իրանից մենք աջակցություն ենք ակնկալում այս հարցում»,-ասել է Էրդողանը՝ պնդելով, որ Սիրիայի քրդական ուժերը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական, սպառնալիք են տարածաշրջանի համար:

Ըստ Էրդողանի՝ նրանք Սիրիայի հյուսիսում Եփրատի աջ ու ձախ հատվածներում շարունակում են հարձակումներ իրականացնել:

«PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն), YPG-ի (Ժողովրդի պաշտպանության ուժեր), PYD-ի (Ժողորդավարական միություն կուսակցություն),  սահմանից առնվազն 30կմ հետքաշումը դեռ վաղ կնքված պայմանավորվածության պահանջն է, ինչը դեռ չի իրականացվել:

Թել Ռըֆաթն ու Մանբիչը ահաբեկչության օջախի են վերածվել: Ահաբկչական կազմակերպությունից այդ հանգրվանը մաքրելու ժամանակը վաղուց եկել է: Աստանայի ձևաչափի մեր գործընկերներից ակնկալում եմ, որ անկեղծորեն աջակցեն Սիրիայում կայունության հաստատմանն ուղղված մեր ջանքերին»,- նշել է Էրդողանը:

Տեղեկացնենք, որ Թեհրանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունվել է Սիրիայի վերաբերյալ 16 կետանոց համատեղ հայտարարություն:

ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր