00:00:00

ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ տվել է «Արևմուտք» խմբավորման հրամանատարի անունը

12:30, 20 հուլիս 2022 Աշխարհ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ նշել է Ուկրաինայում հատուկ գործողությանը մասնակցող «Արևմուտք» խմբավորման հրամանատարի անունը, դա գեներալ-լեյտենանտ Անդրեյ Սիչևոյն է։ Այս մասին հայտնում է dp.ru-ն։

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զորքերի այս խմբավորման աշխատանքների ստուգում է կատարել:
 «Բանակի գեներալին լսելուց հետո Սերգեյ Շոյգուն հանձնարարականներ է տվել Ռուսաստանի հետ սահմանային տարածքներում հակառակորդի անօդաչու թռչող սարքերի ոչնչացման արդյունավետության հետագա բարձրացման վերաբերյալ»,- նշել են ՊՆ-ից։

Նշենք, որ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայում հատուկ գործողություն իրականացնող «Արևելք» խմբավորման հրամանատարը գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն է, որը եղել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար։

Մուրադովի և Սիչևոյի նկատմամբ Եվրամիությունը փետրվարին անհատական պատժամիջոցներ է սահմանել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր