00:00:00

Ադրբեջանցի ռազմական փորձագետը բարձր է գնահատել պատերազմի ժամանակ հայկական հրետանու «աշխատանքը»

21:01, 19 հուլիս 2022 Աշխարհ

Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ռամիլ Մամեդլին, 168.am-ի փոխանցմամբ, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ադրբեջանական բանակի բարեփոխումների համատեքստում խոսել է իրենց հրետանային ստորաբաժանումների և ականանետային մարտկոցների վերափոխման և որակի բարձրացման մասին, այնուհետև նշել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական հրետանին բավականին արդյունավետ և հաջող է կիրառվել: Մամեդլին առանձնացրել է հատկապես 82 մմ-անոց ականանետերի «աշխատանքը»:

 

Ըստ այդմ՝ ադրբեջանցի ռազմական փորձագետն առաջարկել է, որ Ադրբեջանի բանակի բարեփոխումների արդյունքում արվի այնպես, որ հրետանային ստորաբաժանումներում ծառայեն միայն բարձրագույն կրթություն ստացած զինծառայողները, որոնք գլուխ են հանում հաշվարկից։

Մամեդլին նշել է, որ, առհասարակ, պատերազմից հետո բոլոր ուղղություններով վերանայումներ են կատարվել, երկրի ղեկավարությանը զեկուցվել են պատերազմի ընթացքում ի հայտ եկած բացերն ու թերությունները:

168.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր