00:00:00

Երբեմն տպավորություն է, որ այդ բանաձևերն ընդունվում են Հայաստանի խորհրդարանի կողմից, և կա հայկական լոբբիստական խմբի ազդեցություն, այլապես անհնար է հասկանալ. Ալիևը՝ Եվրախորհրդարանի պատվիրակությանը

18:50, 19 հուլիս 2022 Աշխարհ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը և դժգոհություն հայտնել խորհրդարանի հակաադրբեջանական դիրքորոշման համար:

 

«Մեր վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2018թ.: Անկեղծ ասած, ես նույնիսկ մի փոքր զարմացա, երբ իմացա, որ դուք ծրագրում եք այցելել Ադրբեջան։ Հիշում եմ մի հանդիպում, որի ժամանակ մենք խոսեցինք համագործակցության զարգացման մասին։ Բայց, ցավոք, դա տեղի չունեցավ։ Պատճառը ոչ թե մեր, այլ Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների դիրքորոշման մեջ էր։ Նման դիրքորոշումը մենք համարում ենք բացարձակապես անհիմն»,- հանդիպման ժամանակասել է Ալիևը։

Ալիևը նշել է՝ մոռացել է «Եվրախորհրդարանի կողմից տարբեր ժամանակներում ընդունված հակաադրբեջանական բանաձևերի ընդհանուր թիվը»։

 

«Խոսքը 10-ից ավելի բանաձևերի մասին է։ Հատկապես Հայրենական պատերազմից հետո ընդունվեց մի բանաձև, որը հատկապես մտահոգիչ է, քանի որ այնտեղ խոսվում էր Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։ Դա ճիշտ չէ։ Այդ բանաձևն ընդունվել է այս տարվա մարտին։ Այսինքն՝ դա տեղի է ունենում պատերազմի ավարտից մեկուկես տարի անց»,- ասել է Ալիևը։

Ալիևն ընդգծել է, որ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ են այցելել դեսպանատների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, եվրոպական որոշ երկրների խորհրդարանների խոսնակներ, լրագրողներ։ Նրա խոսքով՝ այժմ կազմակերպվում են ուղևորություններ, և Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է այցելել Շուշի, Ֆիզուլի և Աղդամ և «տեսնել հայկական վանդալիզմի ու բարբարոսության մասշտաբները»։

«Նման պայմաններում բացարձակապես անընդունելի է միակողմանի բանաձևի ընդունումը, որը մեղադրում է Ադրբեջանին այնպիսի արարքների մեջ, որոնք մենք երբեք չենք կատարել, և անտեսում է Հայաստանի և հայերի գործողությունները մեր տարածքներում։ Ցավոք, նման բան տեղի է ունեցել: Գիտեմ, որ ձեր պատվիրակության անդամներից շատերը կողմ են քվեարկել այս բանաձևին»,- ասել է Ալիևը։

Ալիևը նշել է՝ անհասկանալի է Եվրախորհրդարանի նման վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ։

«Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այդ բանաձևերն ընդունվում են Հայաստանի խորհրդարանի կողմից, և կա հայկական լոբբիստական խմբի որոշակի ազդեցություն։ Հակառակ դեպքում դա անհնար է հասկանալ»,- ասել է Ալիևը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր