00:00:00

Էրդողանը կրկին սպառնացել է Շվեդիային ու Ֆինլանդիային

22:42, 18 հուլիս 2022 Աշխարհ

Անկարան կարող է արգելակել Շվեդիայի և Ֆինլանդիայի` ՆԱՏՕ–ին միանալու գործընթացը, եթե իր պահանջները չկատարվեն։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
 
«Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ եթե մեր պահանջները չկատարվեն, գործընթացը կարգելակվի։ Մենք տեսնում ենք, որ հատկապես Շվեդիան պատշաճ ձևով չի արձագանքում»,– ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։
 
Հիշեցնենք` ՆԱՏՕ–ի երկրների առաջնորդները հունիսի 29-ին կայացած գագաթնաժողովում Շվեդիային և Ֆինլանդիային պաշտոնապես հրավիրեցին դաշինքին անդամակցելու։ Դա հնարավոր դարձավ Թուրքիայի հետ բանակցությունների մի քանի փուլից հետո, երբ Անկարան վերացրեց իր առարկությունները։ Երկրները պայմանավորվեցին խորացնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, պարտավորվեցին չաջակցել Քրդստանի աշխատավորական կուսակցությանն (ՔԱԿ) ու իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը (FETO)։
 
Բացի այդ, ՆԱՏՕ–ի երկրների առաջնորդները մադրիդյան գագաթնաժողովում հաստատեցին դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը, որում Ռուսաստանը ճանաչվեց անվտանգության «ամենաէական և անմիջական սպառնալիք»։ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարեց, որ Ռուսաստանին թշնամի հայտարարելու որոշումը Եվրոպայում կհանգեցնի լարվածության սրացման ու անվտանգության ապակայունացման և հակասում է Ռուսաստան–ՆԱՏՕ հիմնարար ակտին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր