00:00:00

Եվրահանձնաժողովի ղեկավարը հույս ունի, որ Բաքուն կօգնի նվազեցնել ԵՄ-ի կախվածությունը ռուսական գազից

13:38, 18 հուլիս 2022 Աշխարհ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ ԵՄ-ի էներգետիկայի գծով հանձնակատար Քադրի Սիմսոնը երկուշաբթի կմեկնեն Բաքու, որտեղ Ադրբեջանի իշխանությունների հետ կքննարկեն տեղի գազը Եվրոպա առաքելու հարցը։

Ինչպես սպասվում է, բանակցությունների արդյունքում գործարք կկնքվի՝ ուղղված ռուսական էներգակիրներից Եվրամիության կախվածության նվազեցմանը եւ ձմռանը գազի սպասվող անբավարարության կրճատմանը։
 
Այժմ Կասպյան ծովի շելֆում արդյունահանվող վառելիքը Եվրոպա է մատակարարվում Հարավային գազային միջանքով։ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվել է, որ կողմերը քննարկելու են ԵՄ-ի եւ Ադրբեջանի ռազմավարական գործընկերութան հարցերը էներգետիկայի ոլորտում՝ Ադրբեջանի դերը Եվրոպայի երկրներ բնական գազի մատակարարման դիվերսիֆիկացման հարցում բարձրացնելու նպատակով։
 
2021թ. Ռուսաստանից ԵՄ մատակարարվել է 155 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը կազմում է ընդհանուր սպառման 40 տոկոսը։ Բրյուսելում հույս ունեն, որ կկարողանան Հարավային գազային միջանցքով ամեն տարի ստանալ 20 միլիարդ խորանարդ մետրից ոչ պակաս  վառելիք՝ մինչեւ 2027թ. եւ Ադրբեջանը համարում են «հուսալի գործընկեր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր