00:00:00

ԱՄՆ փոխպետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

07:34, 18 հուլիս 2022 Աշխարհ

Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։

Հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում ընդգծվել է կողմերի ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարման կարևորությունը։

Բայրամովը շարադրել է Բաքվի «հայտնի դիրքորոշումը» տարածաշրջանում խաղաղության և առաջընթացի ապահովման, այդ թվում՝ հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման, ապագա խաղաղության պայմանագրի վրա աշխատանքի մեկնարկի վերաբերյալ։

Նույն օրը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր