ԱՄՆ հետախուզության կենտրոնական ծառայության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Ուիլյամ Բերնսը Երևան է ժամանել այսօր առավոտյան։ Աղբյուրի տեղեկություններով` ամերիկյան հետախուզության ղեկավարի երևանյան այցի շրջանակում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ։
Այս պահին պաշտոնական տեղեկություն չկա ո՛չ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան, ո՛չ ՀՀ պետական կառույցների կողմից։