ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Տելեգրամի իր ալիքում յուրօրինակ կերպով է արձագանքել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականի հայտարարությանը։
Նա կոլաժ է հրապարակել՝ Դրագիի և Մեծ Բրիտանիայի հրաժարական ներկայացրած վարչապետ Բորիս Ջոնսոնի լուսանկարներով, իսկ կողքին՝ դատարկ պատուհան՝ հարցականի նշանով՝ այսպիսով չբացառելով արևմտյան քաղաքական գործիչների այլ հրաժարականները ևս։