00:00:00

ԱՄՆ-ը կարող է ուժ կիրառել Իրանի դեմ, եթե Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունները ձախողվեն. Բայդեն

18:50, 13 հուլիս 2022 Աշխարհ

Միացյալ Նահանգները կարող է ուժ կիրառել Իրանի դեմ որպես «վերջին միջոց», եթե Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունները ձախողվեն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի 12-րդ ալիքին տված հարցազրույցում։

«Որպես վերջին միջոց՝ այո»,- ասել է ԱՄՆ նախագահը Իրանի միջուկային զենք ձեռք բերելը կանխելու համար ուժի կիրառման հնարավորության մասին՝ լրագրողի հարցին ի պատասխան։

Նա նաև հաստատել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պահել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, նույնիսկ եթե դա խաթարի գործարքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր