00:00:00

Իրանի ԱԳՆ-ը հերքել է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի փոխանցման մասին լուրերը

19:13, 12 հուլիս 2022 Աշխարհ

«Ռուսաստանի եւ Իրանի միջեւ մի շարք ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության պատմությունը սկսվում է Ուկրաինայի մինչպատերազմական ժամանակաշրջանից, եւ վերջին շրջանում այդ ոլորտում համագործակցության զարգացում չի դիտարկվել»,- ասել է Քանաանին, ում խոսքերը հրապարակվել են Իրանի ԱԳՆ-ի Telegram-ալիքում։
 
Նա նշել է, որ Իրանի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ բավականին հստակ է եւ այդ մասին բազմիցս հայտարարվել է։ Իրանցի դիվանագետը հավելել է, որ «ԱՄՆ-ը եւ Եվրոպան տարիներ շարունակ երկրներին վերածել են օկուպանտների եւ ագրեսորների, այդ թվում՝ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում, իրենց տարբեր մահաբեր զենքերի պահեստի»:
 
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Իրանն իբր պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր փոխանցել Ռուսաստանին՝ չբացատրելով, թե որտեղից է Նահանգներին նման տեղեկություն, եւ չբերելով որեւէ ապացույց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր