00:00:00

Էրդողանը Զելենսկու հետ քննարկել է «հացահատիկի միջանցքների» ստեղծման հարցը

18:47, 11 հուլիս 2022 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հուլիսի 11-ին հայտնել  է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ուկրաինական պատերազմին և Սև ծովում հացահատիկի արտահանման անվտանգ միջանցքների ստեղծմանն առնչվող հարցեր»,- ասվում է մամուլի  հաղորդագրության մեջ։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակում է աշխատել ՄԱԿ-ի կողմից պատրաստված ծրագրի վրա՝ համաշխարհային շուկա ուկրաինական հացահատիկ մատակարարելու համար։ Նա նաև առաջարկել է միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։

Ավելի վաղ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել է նաև հացահատիկի տեղափոխման համար անվտանգ միջանցքների ստեղծման հարցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր