Թուրք ծայրահեղ աջ ազգայնական քաղաքական գործիչ, «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ և «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման առաջնորդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համախոհ Դևլեթ Բահչելին նկարվել է քարտեզով, որի վրա Էգեյան ծովի հունական կղզիները և Կրետեն ներկայացված են որպես թուրքական:
Այս դեպքը բացասական արձագանք է առաջացրել Հունաստանում։ Այսպես՝ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գիորգոս Կումուցակոսը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. ««Կապույտ հայրենիքի» (թրք. Mavi Vatan) տեսլականը ընդլայնվում է: Դա պարզապես սադրիչ կամ անհեթեթ չէ: Սա վտանգավոր, ուղղակի սպառնալիք և թշնամական գործողություն է Հունաստանի նկատմամբ»։
Հիշեցնենք, որ Թուրքիան հավակնություններ ունի հունական կղզիների նկատմամբ, պահանջում են զորքեր չտեղակայել Թուրքիային մոտ կղզիներում` սպառնալով այդ հարցը լուծել ռազմական ճանապարհով: