00:00:00

Մոսկվայում մեկ մարդ զոհվել է, 10-ը՝ տուժել՝ վատ եղանակի հետեւանքով

17:51, 10 հուլիս 2022 Աշխարհ

Մոսկվայում վատ եղանակի եւ դրա հետեւանքների պատճառով մեկ մարդ զոհվել է, եւս 10-ը հոսպիտալացվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Այս մասին հայտնել Է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը իր Telegram-ում։

«Արդեն որերորդ օրն է Մոսկվայում ամպրոպ եւ քամու փոթորիկների պոռթկումներ են տեղի ունենում։ Այսօր իրավիճակն առավել բարդ է։ Քամու պոռթկումները հասնում են 25 մ / վ-ի: Հիվանդանոցներ են տեղափոխվել արդեն 10 մարդ՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով: Մեկ մարդ զոհվել է», - հայտնել է քաղաքապետը։

Նա նշել է, որ քաղաքային ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները փոթորկի հետեւանքները վերացնելու համար:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային տնտեսության համալիրի մամուլի ծառայությունում մայրաքաղաքի բնակիչներին կոչ էին արել դուրս չգալ փողոց՝ ինտենսիվ տեղատարափ անձրեւների պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր