00:00:00

Եվրոպայում COVID-19 դեպքերի հանկարծակի աճ է գրանցվել. պատճառը «Օմիկրոնի» BA.4 և BA.5-ի տարածումն է

12:44, 09 հուլիս 2022 Աշխարհ

Եվրոպայում COVID-19 դեպքերի հանկարծակի աճ՝ պայմանավորված «Օմիկրոնի» BA.4 և BA.5 ենթատարբերակներով: Այդ մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:

Ինչպես հայտնի է, այս տարբերակներն ավելի արագ են փոխանցվում և, նախնական կանխատեսումներով, մինչև հուլիսի վերջ Եվրոպական երկրներում կդառնան գերիշխող։

Մեծ Բրիտանիայում, օրինակ, COVID-19 դեպքերն աճել են 20 տոկոսով, նախորդ շաբաթ 2,7 միլիոն դեպք է գրանցվել. դա նշանակում է, որ 25 մարդուց 1-ը վարակակիր է եղել։

Ըստ գնահատականների` պատճառը սահմանափակումների թուլացումն է և ամառային արձակուրդներին ճամփորդությունների աճը։

«Դեղերի եվրոպական գործակալությունը» նախօրեին հայտարարել է, որ տարեցների շրջանում վարակի փոխանցման աճը սկսում է վերածվել ծանր հիվանդացության` կոչ անելով 60-79 տարեկաններին ստանալ խթանիչ դեղաչափը, իսկ 80 տարեկանից մեծերին` երկրորդ խթանիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր