Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան արտասվել է նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելիս։ Այս մասին հայտնում է Yomiuri Shimbun թերթը։
«Ցավում եմ եւ բառեր չեմ գտնում»,- հայտարարել է Կիսիդան։
Քաղաքական գործիչը նշել է, որ Աբեն իր լավ ընկերն էր, որին ինքը միշտ աջակցել է։
Ֆումիո Կիսիդան արտգործնախարարի պաշտոն է զբաղեցրել Աբեի վարչապետության երկրորդ ժամկետում։ Հաղորդվել է նաեւ, որ ներկայիս վարչապետն իր պաշտոնը ստացել է հիմնականում Աբեի աջակցության շնորհիվ։
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է հուլիսի 8-ին՝ իր վրա հարձակման հետեւանքով։ Պարզվել է, որ հարձակվողը 41-ամյա ճապոնացի Տեցույա Յամագամին է, որը ծառայել է ճապոնական ռազմածովային ուժերում։ Ձերբակալվածը հայտարարել է, որ «դժգոհ էր» քաղաքական գործչից եւ «ուզում էր սպանել նրան»։