Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, սահմանափակող միջոցներ է մտցրել պատրիարք Կիրիլի նկատմամբ, ասվում է Կանադայի կառավարության կայքում։
Ուրբաթ օրը հրապարակված ցուցակի համաձայն՝ կանադական նոր պատժամիջոցների տակ է հայտնվել Վլադիմիր Միխայլովիչ Գունդյաեւը (պատրիարք Կիրիլը)։
Կանադան պատժամիջոցների ցանկում ներառել է Ռուսաստանի Դաշնությունից 15 կազմակերպության եւ 29 ֆիզիկական անձի, ինչպես նաեւ՝ Կանադան արգելք է դրել Ռուսաստանի Դաշնությունից ոսկու եւ դրանից պատրաստված մի շարք ապրանքների ներմուծման վրա։