«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների երկրորդ նիստի օրը դեռ որոշված չէ, ընդհանուր առմամբ, սահմանազատման գործընթացը հեշտ չի լինելու»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի նախկին հարաբերությունները, մենք կարծում ենք, որ այդ գործընթացը հեշտ չի լինելու»,- նշել է նա։
Խոսելով սահմաններին տիրող իրավիճակի մասին՝ Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ Երևանի առաջարկները։