00:00:00

Մեր գերատեսչությունները պետք է կոորդինացված աշխատեն Թուրքիայի գերատեսչությունների հետ. Փաշինյանի հանձնարարությունը

09:14, 07 հուլիս 2022 Արտաքին քաղաքականություն

Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հասել են պայմանավորվածության երկու երկրների միջեւ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, նաեւ երկու երկրների միջեւ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, կառավարության նիստի սկզբին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա շատ կարեւոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետեւ այդ աշխատանքից է կախված պյմանավորվածությունների իրագործումը: Իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք, որ հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր