00:00:00

Իշխան Սաղաթելյանը Եվրախորհրդարանում ներկայացրել է «Դիմադրության» շարժման նպատակներն ու առաջիկա ծրագրերը

21:54, 05 հուլիս 2022 Արտաքին քաղաքականություն

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպական Խորհրդարանում։

 

Հանդիպումներ են կայացել Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Պետեր Վիտանովի, Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկսա Ֆուրլասի, Խորհրդարանի ECR քաղաքական խմբի փոխնախագահ Չառլի Վայմերի հետ։

Աշխատանքային օրվա ավարտին Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել նաև Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ Հեիդի Հաութալայի հետ։

 

Հանդիպումների ընթացքում առանձնահատուկ քննարկման նյութ են դարձել Հայաստանի ու Արցախի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները և ադրբեջանական շարունակական ագրեսիան։ Իշխան Սաղաթելյանը կարևորել է Արցախի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և կարգավիճակի հարցը, որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և հակամարտության կարգավորման միջոց։ Շեշտվել է, որ հայ ժողովրդի համար անընդունելի է որևէ լուծում, որով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում։

Եվրոպացի գործընկերներին են ներկայացվել նաեւ «Դիմադրության» շարժման նպատակներն ու առաջիկա ծրագրերը, քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։

Իշխան Սաղաթելյանի այցը կավարտվի մի քանի օրից։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր