00:00:00

Կառավարության 11 հոգանոց պատվիրակությունը մեկնում է Վրաստան

21:53, 04 հուլիս 2022 Արտաքին քաղաքականություն

Այս տարվա հուլիսի 7-9-ը Վրաստան կգործուղվի ՀՀ կառավարության պատվիրակությունը: Պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներառված են նաեւ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը եւ այլ պաշտոնյաներ:  Ընդհանուր առմամբ պատվիրակությունը բաղկացած է 11 հոգուց:

Պատվիրակության ծախսերը , այդ թվում՝ վրացական սահմանին մեքենայի ապահովագրավճարը, կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Մենք տեղեկացանք, որ Վրաստան մեկնելու նպատակը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև կայանալիք հանդիպումներին և աշխատանքային քննարկումներին մասնակցելն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր