Հուլիսի 4-ին Հայաստանում կլինի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման, տեղեկությունը հայտնում է ԱԳՆ–ն։
Վերման կմասնակցի առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:
Հուլիսի 4-ին ԱԳՆ-ում տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Սանջայ Վերմայի առանձնազրույցը։