00:00:00

Զելենսկին 3-րդ պետության ղեկավարի միջոցով Պուտինին ուղերձ է հղել

16:48, 30 հունիս 2022 Աշխարհ

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը։ Այս մասին Վիդոդոն ասել է լրագրողներին հինգշաբթի Կրեմլում բանակցություններից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես նախագահ Զելենսկու ուղերձը փոխանցել եմ նախագահ Պուտինին»,- ասել է նա։

Վիդոդոն նաև ասել է, որ «իր պատրաստակամությունն է հայտնել երկխոսություն հաստատել երկու առաջնորդների միջև»։

Ինդոնեզիայի նախագահը նշել է, որ «իրավիճակը դեռ շատ բարդ է, սակայն անհրաժեշտ է շարժվել դեպի խաղաղ կարգավորում և սկսել երկխոսություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր