00:00:00

«Փակել ատոմակայանը, հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա․ «խաղաղության» հերթական նախապայմանը»․ Խաչատրյան

18:38, 31 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ադրբեջանական պահանջներին ու նախապայմաններին է անդրադարձել՝ նշելով․

 

«Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը խոսել է տարածաշրջանում կանաչ էներգետիկայի զարգացման, Կասպից ծովից դեպի Եվրոպա ձգվող «կանաչ միջանցքի» մասին՝ կանաչ էներգետիկան կոչելով «խաղաղության դիվիդենտ»։ Նա նաև անդրադարձել է 800 գիգավատի պոտենցիալ ունեցող քամու էներգիայի և Հայաստանի հետ էներգետիկ փոխկապակցվածության մասին։

 

Կասպից ծովից մինչև Եվրոպայի սահման ատոմային էլեկտրակայան ունի միայն Հայաստանը։ Հիմա էլ ատոմակայանը փակելն է դառնում խաղաղության նախապայման։ Ի՞նչ է փոխարենն առաջարկում Ադրբեջանը։ «Կանաչ» հոսանք մատակարարել Հայաստանին։ Այսինքն, խաղաղություն եք ուզում՝ փակեք ատոմակայանը, մենք ձեզ հոսանք կմատարարարենք։ Հավանաբար, հենց սրա համար է ԹՐԻՓՓ-ում հայտնվել «էներգետիկ» բաղադրիչը։

 

Ադրբեջանն ավելի քան երեք տասնամյակ պահանջում է փակել Հայկական ատոմային էլեկտրակայանը՝ ՀԱԷԿ-ը, շատ լավ գիտակցելու կայանի դերը մեր էներգետիկ անկախությունն ապահովելու տեսանկյունից։ Հայաստանը միշտ հրաժարվել է։ Իսկ հիմա Ադրբեջանը ՀԱԷԿ-ի փակումը կապակցում է «խաղաղության» հետ։

 

Փակել ատոմակայանը, հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա։ Անկախ Հայաստանի էներգետիկ կախվածությունն Ադրբեջանից։ Ականջահաճո կանաչ էներգիան այլևս Հայաստանը գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․․․»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր