ԱՄՆ իշխանությունները Պարսից ծոցի իրենց դաշնակիցներին զգուշացրել են, որ նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո հնարավոր է վերսկսվեն Իրանի դեմ ռազմական հարվածները։ Ըստ MS NOW հեռուստաալիքի աղբյուրների՝ ռազմական գործողությունները կարող են սկսվել արդեն նոյեմբերի 4-ին
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Պարսից ծոցում իր դաշնակիցներին տեղեկացրել է, որ միջանկյալ ընտրությունների հաջորդող օրը՝ նոյեմբերի 4-ին, նրանք պետք է պատրաստ լինեն մի շարք կարճատև ինտենսիվ հարվածների։ Այս մասին հայտարարել են տարածաշրջանի երկրների երեք բարձրաստիճան պաշտոնյաներ»,- հայտնել է հեռուստաալիքը։
Հեռուստաընկերության զրուցակիցներից մեկը նշել է, որ չի զարմանա, եթե որոշ երկրներ առարկեն Իրանին հարվածելու համար իրենց տարածքում գտնվող ռազմակայանների օգտագործման դեմ։
Հատկանշական է, որ MS NOW-ի հարցմանն ի պատասխան՝ Սպիտակ տանը հրաժարվել են քննարկել Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական ծրագրերը։