Ռուսաստանն օգնել է Հայաստանին և Ադրբեջանին պայմանավորվել ավտոճանապարհային մայրուղու հարցում, մնում է համաձայնեցնել 6 կմ-անոց ոչ մեծ հատվածի հարցը: Այս մասին գրել է ռուսական «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով իր բարձրաստիճան աղբյուրը:
Թերթի զրուցակիցն ասել է, որ ռուսական «Ավտոդոր»-ը կօգնի ավարտին հասցնել երթուղու համաձայնեցումը, որի ձգձգումը պայմանավորված է տեղանքի լեռնային ռելիեֆով: Մնացած 40կմ-անոց հատվածի վրա կգործարկվեն հին խորհրդային ճանապարհները: Թերթի աղբյուրի խոսքով՝ Երևանն արագացրել է նախագծի համաձայնեցումն այն բանից հետո, երբ Բաքուն որոշեց մայրուղիներ կառուցել ոչ թե Հայաստանով, այլ Իրանով:
Ըստ թերթի՝ Ադրբեջանն ու Հայաստանը վաղուց պայմանավորվել են դեպի Նախիջևան երկաթուղային կապի շուրջ մանրամասները դեռ անցյալ տարվա աշնանը։ Բայց հունիսի 3-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի վերջին հանդիպմանը նրանք կարողացել են պայմանավորվել ապագա երթուղու շուրջ, բացառությամբ բացակայող 6 կմ հատվածի։ Կան լեռներ, և ռուսական Avtodor-ը փորձագետներ է ուղարկել այնտեղ՝ պարզ ինժեներական լուծում առաջարկելու համար»,- պարզաբանել է աղբյուրը։
Երթուղին հայկական կողմից կանցնի Արաքս գետով։ Մնացած հատվածում, ըստ զրուցակցի, կօգտագործվեն հին խորհրդային ճանապարհները, որոնք մինչ 1992 թվականը Նախիջևանը հայկական տարածքով կապում էին Ադրբեջանի Զանգելանի շրջանի հետ։ Դրանք պահպանվել են ապագա միջանցքի գրեթե ողջ գծով, մնացել է միայն Նախիջևանի շրջանի և Հայաստանի սահմանին մի հատված, պարզաբանել է աղբյուրը։