00:00:00

Փաշինյանը պարտվել է պատերազմը, Ղարաբաղը, դիվանագիտությունը, դավաճանել Ղարաբաղի հայերին, մեղավորը Պուտի՞նն է. Տարասով hydromarket.net РЕКЛАМА

22:34, 28 հունիս 2022 Արտաքին քաղաքականություն

«Փաշինյանը ցանկանում է խցկվել Ղարաբաղյան հարցի լուծմանն այն դեպքում, երբ ինքը հանձնել է ամեն ինչ, նա դավաճանել է Ղարաբաղի հայերին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի այն հատվածին, որը վերաբերում էր Ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական պատասխանատվությանը և խաղաղապահների պատասխանատվության գոտուն:

Տարասովը տարակուսում է՝ Նիկոլ Փաշինյանը պարտվեց պատերազմում, մեղավորը Պուտի՞նն է ամենուր: «Նա է պարտվել պատերազմը, նա պարտվել է Ղարաբաղը, նա պարտվել է դիվանագիտությունը, նա չպատրաստվեց պատերազմի, որից խոսում էին բոլորը, այդ մասին տասնյակ հոդվածներ էին գրվում, նա պարզապես արհամարհեց այդ նախազգուշացումները, նա հանձնեց բոլոր դիրքորոշումները, իսկ հիմա մեղավորը Պուտի՞նն է»,- ասաց Տարասովը:

 

Նա նկատեց, որ Մոսկվան չի կարող խաղադրույքներ անել Փաշինյանի քաղաքականության վրա, ուստի Մոսկվան ելնում է իր շահերից:

Տարասովի որակմամբ՝ Մոսկվան նաև չի կարող ՀՀ քաղաքականության պատանդը լինել՝ առավել ևս, երբ Հայաստանի քաղաքականությունը մի շարք հարցեր է առաջացնում Փաշինյանի օրոք:

 

«Նա պարտվեց պատերազմը, Ռուսաստանը գնաց ամենալուրջ տարբերակին, ինչո՞ւ, որովհետև Պուտինը բաց տեքստով ասաց՝ ինչո՞ւ ԼՂ-ն անկախ չճանաչեցիք: Եթե ճանաչեին պատերազմի ընթացքում, ապա իրավիճակը լրիվ այլ կլիներ, բայց որոշ տվյալներով՝ ֆրանսիացիները խոստացել էին ճանաչել, չճանաչեցին, ուստի բոլորը լռում էին, սպասում էին: Իսկ հիմա նա պարտվեց ամեն ինչ, հիմա Պուտի՞նն է մեղավոր»,- ասաց Տարասովը:

 

Ավելին՝ 168.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր