00:00:00

Վլադիմիր Սպիվակովն այցելել է Զինվորի տուն

19:59, 27 հունիս 2022

Աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովն այցելել է Երեւանում գտնվող Զինվորի տուն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Զինվորի տանն ընտանիքներ են կազմում, երեխաներ են ծնվում, փառք Աստծո, դա մեծ երջանկություն է: Նշանակում է՝ այստեղ շարունակություն կա… Զինվորի տունը շատ լավ օրինակ է մարդկանց համար, թե ինչպես չգտնվել միայն սեփական «ես»-ի շրջանակում, ինչպես դուրս գալ դրանից: Այդ դեպքում դուք կհասկանաք, որ դուք մարդ եք…», - Վլադիմիր Սպիվակովի խոսքերը մեջբերել է Մուրադյանը:

Վլադիմիր Սպիվակովը հայ ժողովրդի մեծ բարեկամն է։ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ դիրիժորը բազմաթիվ ականավոր մշակութային գործիչների հետ կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին պաշտպանել Արցախի հուշարձանները։ Բացի Սպիվակովից բաց նամակը ստորագրողների թվում են դիրիժոր Թեոդոր Կուրենցիսը, երգիչ Բորիս Գրեբենշչիկովը, ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը եւ այլք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր