Հունիսի 27-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստին հրապարակվեցին վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։
Այդպես, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնում ընտրվեց Լիանա Հակոբյանը։ Նրա օգտին միաձայն քվեարկեց 68 պատգամավոր։ Ընդ որում, մյուս երկու թեկնածուների՝ Վարչական դատարանի նախագահ Հրաչ Այվազյանի եւ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի օգտին ոչ ոք չքվեարկեց։ Ինքը՝ Զեյնալյանը, կոչ արեց իր օգտին չքվեարկել՝ մատնանշելով, որ իրեն տեսնում է Սահմանադրական դատարանում։