Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը հիմա գնահատական չի տա ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությանը։
«Խորհրդի կազմի անդամներից ձևավորվել է հանձնախումբ, որքանով հիշում եմ՝ հինգ հոգի միացել է այդ հանձնախմբին ու մենք խնդրել ենք պարոն Վարդազարյանին, որպեսզի նա մեզ տրամադրի ամբողջական, մոնտաժով չաղավաղված ձայնագրությունը, որ կարողանանք համապատասխան եզրակացության գալ», - Ազգային ժողովում լրագրողներիի հետ զրույցում ասաց Խաչատուրյանը։
Նա նշեց, թե բոլոր վարկածները պետք է օբյեկտիվ ու բազմակողմանիորեն քննվեն համապատասխան քննչական մարմնի կողմից։ «Հիմա նախապատրաստվում են նյութեր, սպասենք համապատասխան որոշումների կայացմանը», - նշեց ԲԴԽ անդամը։