Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Արտակ Զեյնալյանը դիրքորոշում չի հայտնում ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության վերաբերյալ։
«Իրավական գործընթաց է գնում ու ես, որպես դատավորի թեկնածու, պարտավոր եմ դիրքորոշում չհայտնել», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Զեյնալյանը։ Նա ասաց, թե իրեն թույլ չի տվել լսել այդ ձայնագրությունը։