00:00:00

Եղբայրս եղել է գազալցակայանում. ՔՊ-ական պատգամավորը՝ Ապարանի шրյпւնшլի դեպքերի մասին

13:43, 27 հունիս 2022 Տեսանյութեր

 

Նախորդ շաբաթ օրը Ապարանում տեղի ունեցած արյունալի դեպքերին ՔՊ-ական ներգրավված չի եղել, իսկ ազգականներ եղե՞լ են, թե՞ ոչ՝ թող քննությունը պարզի. ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։ «Շահագրգռված եմ, որ այս ամենը բացահայտվի, ինքս ինչով կարողանամ՝ օգնելու եմ։

Ինձ համար ևս շատ ցավալի է այս կորուստը՝ ոչ թե ինձ արդարացնելու համար։Ես իմ տանը նստած՝ ինձ լկտիաբար քաշում են նմանատիպ հարցերի մեջ, սարքեցին քաղաքական հարց, հետո փորձեցին շեղել այս ամենը», - ասաց պատգամավորը։

Լրագրողի դիտարկմանը, թե տարօրինա՞կ չէ, որ դեպքից մեկ շաբաթ անց նույնիսկ պատգամավորի եղբորը, ում անունը ևս շոշափվում է Նիգավանում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, չեն կանչել հարցաքննության՝ Ասատրյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ անպայման կանչելու են։ Ինչքանով որ ես տեղյակ եմ՝ բազմաթիվ մարդկանց հարցաքննում են։ Ես, որպես շահագրգիռ կողմ, կողմնակից եմ, որ բացահայտվի միջադեպը։ Ինձ ասում են, որ պրոցեսն առաջ է գնում, շատ ծավալուն գործընթաց է, դրա հետևանքով մինչև այժմ մարդկանց կանչում են հարցաքննության»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր