00:00:00

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 139 նոր դեպք. Մահացել է 1 մարդ

12:44, 27 հունիս 2022 Առողջություն

Հայաստանում հունիսի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 139 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423243-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 4780 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3132461 է:

Փաստացի այս պահին բուժվում է 178 պացիենտ, ավելացել է 76-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 412755 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 62 անձ:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է 1 մահ. մահացածների թիվը 8626 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր