ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Իլինոյսում իր կողմնակիցների հանրահավաքում խոսել է, թե ինչպես է երկիրը փոխվել դեպի վատը վերջին տարիներին:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն այլևս չեն հարգվում, պետությունը քայքայվել է և վերածվել ծիծաղի առարկայի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Սա այլևս մեծ երկիր չէ, սա անկման երկիր է։ Ես տհաճությամբ եմ ձեզ սա ասում: Բայց, թերևս, ամենագլխավորն այն է, որ վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ-ին դադարել են լսել ու հարգել: Այս երկիրը շատ առումներով դարձել է ծիծաղի առարկա»,- ասել է Թրամփը։