Այսօր ցերեկը Հայաստանի շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ է սպասվում։
Առանձին հատվածներում հնարավոր է` նաև կարկուտ տեղա: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 18-23 մ/վ–ի։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում նույնպես կարճատև անձրև է սպասվում կեսօրից հետո։ Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 28-30, գիշերը` 15-17 աստիճան տաքության սահմանում։
Ըստ կանխատեսումների` տեղումները կդադարեն հունիսի 30-ին։