00:00:00

Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ երկրների անվտանգության մասին հոգալու անհրաժեշտության մասին

16:07, 25 հունիս 2022 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է երկու երկրների գլխավոր շտաբների պետերին և պաշտպանության նախարարություններին հանձնարարել մշակել Միութենական պետության անվտանգության ապահովման հետ կապված բոլոր մանրամասները։

«Ես առաջարկում եմ պաշտպանության նախարարություններին և գլխավոր շտաբների պետերին հանձնարարել մշակել բոլոր մանրամասները, որոնք կապված են այս համատեղ աշխատանքի հետ»,-ասել է Պուտինը։շ

Լուկաշենկոն համաձայնել է այս առաջարկին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր